Kanacahastan NGO

Կանաչաստան տեղեկագիր

Համար 1
Նոյեմբեր 2011

Քաղաքացիական ակտիվություն

Back to Քաղաքացիական ակտիվություն

Ողջույնի խոսք

Հարգելի ընթերցող,

«Կանաչաստան» ՀԿ-ն սկսում է իր տեղեկագրի հրապարակումը, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այսուհետ պարբերաբար մեր գործընկերների և աջակիցներին կծանոթացնենք քաղաքային բնակավայրերում կյանքի որակի բարելավմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված իրականացվող և արդեն հաջողությամբ ավարտին հասցված ծրագրերը, կուրվագծենք խնդիրների լուծման ժամանակակից միտումները Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հաջողված օրինակների կիրառման հնարավորությունները մեր երկրում:

Տեղեկագիրը «Կանաչաստան»-ի գործընկերների, շահառուների և ակտիվ քաղաքացիների միջև երկխոսության հարթակ կհանդիսանա: Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու նոր նախագծերի և առկա խնդիրների քննարկմանը`ժամանակին համընթաց լուծումներ գտնելու նպատակով:

Տեղեկագրի յուրաքանչյուր համար կունենա թեմատիկ ուղղվածություն: Մեր անդրանիկ թողարկումը նվիրված է քաղաքացիական ակտիվության գործնական դրսևորումներին: Առաջին թողարկման գլխավոր թեման Սերժ Թանգյան քաղաքացիական ակտիվիստն է: Ֆորումը հիանալի առիթ էր ծանոթանալու անհատական ակտիվության միջոցով հանրային խնդիրների վերհանման և լուծման օրինակներին: Մենք ունենք երիտասարդ պետություն, որտեղ ոչ բոլոր ռեսուրսներն են  բացահայտված և օգտագործված: Մեր հասարակության՝ որպես համակարգի բնականոն զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի իր քաղաքացիական պարտավորությունները և ակտիվորեն ձևավորի բարեփոխումների պահանջ և օրակարգ: Հենց այս թեմայի շեշտադրումով էլ մեկնարկում ենք մեր զրույցը Ձեզ հետ:

Տիգրան Ճորոխյան

«Կանաչաստան» ՀԿ-ի տնօրեն

canadian pharmacy Reglan


Stretch Mark Removal
How To Get Rid of Blackheads
Best Eye Cream
Stretch Mark Cream
Dark Circles Under Eyes
Suhagra