Kanacahastan NGO

Կանաչաստան տեղեկագիր

Համար 1
Նոյեմբեր 2011

Քաղաքացիական ակտիվություն

Back to Քաղաքացիական ակտիվություն

Ոգեշնչող օրինակներ. Հեծանիվը հարկավոր է ոչ թե հորինել, այլ օգտագործել

Աշխարհի բազմաթիվ քաղաքներում հեծանիվը քաղաքային տրանսպորտի բաղկացուցիչ է: Այն էկոլոգիապես մաքուր է, նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու մարզվելուն: Ամստերդամը համարվում է հեծանվորդների համար նախատեսված աշխարհի ամենահարմարավետ քաղաքը:  Իսկ ԱՄՆ-ում Bicycling.com-ը կազմել է առնվազն 100 հազար բնակչություն ունեցող այն քաղաքների ցանկը, որոնք լավագույն պայմաներն են ապահովում հեծանվորդների համար` հեծանվային երթևեկության առանձին ուղիներ, կայանատեղեր, վարձով տրվող հեծանիվներ և վերանորոգման արհեստանոցներ: Ցանկի առաջատար քաղաքների թվում են Չիկագոն, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Դենվերը և այլն:

Եթե աշխարհի շատ քաղաքներում հեծանիվը սովորական և հաճախ հանդիպող փոխադրամիջոց է, ապա Հայաստանի քաղաքներում դեռևս հարկավոր է հեծանվային մշակույթ ձևավորել: Ի՞նչն է նպաստում կամ խոչընդոտում մեր երկրում հեծանիվի օգտագործմանը՝ որպես երթևեկության միջոց:

Հեծանվորդների տեսանկյունից հարմարավետ քաղաք ձևավորելու նախապայմաններ են քաղաքային իշխանությունների մասնակցությունն ու աջակցությունը, բնակչության ու հատկապես վարորդների պատրաստակամությունը, հեծանվորդների կարիքներին ականջալուր լինելը: Իսկ քաղաքային իշխանություններին դրանում պետք է օգնի հենց հանրությունը, ով էլ կձևավորի հեծանվային երթևեկության պահանջ, կարիք և մշակույթ:

Երևանը Հայաստանի ամենախիտ բնակեցված և տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնված քաղաքն է:  Օդն աղտոտող փոխադրամիջոցների խտությունը միևնույն է չի բավարարում մարդկանց տեղափոխման կարիքները: Իրավիճակը հնարավոր կլինի բարելավել, երբ հասունանա հանրային գիտակցումը, որ հեծանիվը կարող է տրանպորտի լիիրավ փոխադրամիջոց լինել քաղաքում:

Հանրային կարծիքին ծանոթանալու նպատակով «Կանաչաստան» ՀԿ-ն պատահականության սկզբունքով հարցում է անցկացրել Երևանի 12 համայքներում: Հարցման 124 մասնակիցների մեծամասնությունը (72%) հեծանիվ վարում է հիմնականում սիրողական մակարդակով, սակայն հարցվողների միայն 14,5%-ն ունի հեծանիվ: Հարցվողների կարծիքով հեծանվային երթևեկությանը խանգարում են հիմնականում երթևեկության գոտիների բացակայությունը (73%), վարորդների անհանդուրժող վերաբերմունքը հեծանվորդների նկատմամբ (43%) և հեծանիվի կանգառների բացակայությունը (40%):  Իսկ որպես տրանսպորտի այլ միջոցների նկատմամբ առավելություն նշվում են գերազանցապես հեծանիվի առողջարար (72%) և էկոլոգիապես մաքուր (55%) լինելը:

Հայաստանում հեծանիվ վարելու հետաքրքրությունը մեծացավ վերջին տարիներին՝ պայմանավորված բնապահպանական և առողջ ապրելակերպին ուղղված քաղաքացիական ակտիվությամբ և հատկապես երիտասարդական նախաձեռնություններով: «Հեծանիվ+»-ը էկո-հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործունեություն է ծավալում ներոհիշյալ խնդիրների լուծման համար` նախևառաջ հեծանիվ վարել, խնամել և օգտագործել սովորեցնելու ուղղությամբ:

Երիտասարդ բնապահպանները սկզբնապես հեծանվարշավներն օգտագործեցին մարդկանց ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա բևեռելու համար: Պարզվեց, որ շատերն են ցանկանում աջակցել կամ միանալ հեծանվարշավներին, սակայն հեծանիվ վարել չգիտեն:  «Հեծանիվ+»-ի հիմնադիրներից Սամվել Հովհաննիսյանը, ով պրոֆեսիոնալ հեծանվորդ է և մարզիչ, պարզաբանում է, որ այստեղից ծնվեց ցանկացողներին նախևառաջ հեծանիվ վարել սովորեցնելու գաղափարը, որն էլ կնպաստի էլկոլոգիապես մաքուր այդ փոխադրամիջոցի լայն կիրառմանը: Սամվելն անձամբ ճանաչում  է մոտ 150 հոգու, ովքեր հեծանիվով կանոնավոր երթևեկում են քաղաքում, ինչպես նաև մասնակցում հեծանվարշավների Երևանից դուրս: Հեծանվասերների խմբեր են կազմավորվել նաև Վանաձորում և Եղեգնաձորում: Հայաստանում հեծանիվը որպես տրանպորտ կիրառելն ինստիտուցիոնալացնելու հարցում «Հեծանիվ+»-ի ակտիվիստներին ոգեշնչում է հատկապես Ռուսաստանի Դուբնա քաղաքի փորձը, որտեղ այդ գործում ներգարվվել են թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ տեղի բիզնեսները, և թե՛ հեծանվասերներն իրենք:

Երևանում թերևս այսօր էլ գործնականում հնարավոր է ցանկության դեպքում հեծանիվով գնալ աշխատանքի, դպրոց կամ համալսարան: Սամվելի հավաստմամբ` գոյություն ունի վարորդների համար կանոնակարգ և օրենք, որով հեծանիվը պաշտոնապես սահմանված է որպես փողոցով, այլ ոչ թե մայթով երթևեկող տրանսպորտային միջոց: Թեև մեքենաների վարորդները հաճախ հեծանվորդներից պահանջում են մայթով վարել կամ մի կողմ քաշվել: Առաջնահերթ օգտակար կլիներ ունենալ հեծանվային երթևեկի կանոններին համապատասխան ճանապարհային նշաններ, մեքենաների վարորդների տեղեկացվածություն և գրագիտություն այս հարցում, կայանատեղեր համալսարանների, խանութների և հանրային այլ վայրերի մոտ, որպեսզի հեծանվորդներն իրենց ոչ նվազ թանկարժեք և սիրելի փոխադրամիջոցն անվտանգ պահելու տեղ ունենային: Սամվելը համոզված է, որ այս պայմաններն էլ հետզհետե կարող են խրախուսել հատկապես երիտասարդներին հեծանիվն օգտագործել ամենօրյա երթևեկի համար: Առանձնացված ճանապարհներ ունենալու կարիքը հեծանվորդներն իրենք պետք է ներկայացնեն քաղաքային իշխանություններին:

Իսկ մինչ հեծանիվների համար առանձին ուղիների ստեղծումը Սամվելը հեծանվորդներին խորհուրդ է տալիս չվախենալ անբարյացկամ վերաբերմունքից, երթևեկելիս ուշադիր լինել մեքենաներին ու պահպանել անվտագության մի քանի կանոն` կրել սաղավարտ, չանել կտրուկ շրջադարձեր, գիշերը վարելիս հեծանիվի առջևում և հետևում ունենալ լուսարձակներ:

Բարի երթ: Hydrochlorothiazide Hydrochlorothiazide


Stretch Mark Removal
How To Get Rid of Blackheads
Best Eye Cream
Stretch Mark Cream
Dark Circles Under Eyes
Suhagra