Kanacahastan NGO

Կանաչաստան տեղեկագիր

Համար 1
Նոյեմբեր 2011

Քաղաքացիական ակտիվություն

Back to Քաղաքացիական ակտիվություն

Քաղաքացիական ակտիվություն ամեն օր

«Կանաչաստան»-ը կարևորում է քաղացիական ակտիվության դերը և հավատում խնդիրների լուծմանը հանրային իրազեկման, պատկան մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով: Կազմակերպությունը համագործակցում է տեղական և միջազգային կառույցների ու անհատների հետ` օտարերկրյա փորձի ներդրման և ռեսուրսների համախմբման միջոցով քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում ինստիտուցիոնալացնելու և զարգացնելու նպատակով: Մի քանի օրինակներով ներկայացրեց կազմակերպության արդեն իսկ ծավալած գործունեության ընթացքն ու արդյունքները:

Կազմակերպությունն իր ծրագրային առաջնահերթությունների շրջանակներում  միջոցառումներ և արշավներ է նախատեսում քաղաքային այգիների ընդլայնման և բարեկարգման, ծխախոտի դեմ պայքարի, աղբի կառավարման համակարգի բարեփոխման, սպառողների իրավունքների պաշտպանության, քաղաքային բնակավայրերում օդի և խմելու ջրի աղտոտման կանխման, աղմուկի նվազեցման, առողջ ապրելակերպի խթանման և շատ այլ խնդիրների լուծման համար:

Հանրային վայրերում ծխելն արգելող որոշումը ամրագրելը մեկն է «Կանաչաստան»-ի նախաձեռնություններից, որը խթանում է քաղաքացիական ակտիվությունը:  «Կանաչաստան»-ն այս տարի արդեն  երկու արշավ է կազմակերպել՝ խրախուսելու սրճարաններում, բարերում, ռեստորաններում, ինչպես նաև քաղաքային տրանսպորտային միջոցներում ծխից զերծ միջավայրի ապահովումը: Արշավների ընթացքում «Կանաչաստան»-ի անդամները,  ավելի քան  200  կամավորների հետ միասին շնորհակալագրեր են հանձնել այն վայրերին (550 տրանսպորտային միջոց, 37 սրճարան, բար և ռեստորան)  որտեղ հոգում են մարդկանց առողջության մասին և չեն ծխում (http://nosmoking.kanachastan.am): Առաջիկա ամիսներին կնկարահանվեն և զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով կտարածվեն հակածխախոտային սոցիալական գովազդներ, որոնք կոչ են անելու ոչ միայն լինել իրազեկ, այլ նաև գործել՝ կանխելու միջավայրը այլոց կողմից աղտոտելու փորձերը: Հոկտեմբերին կազմակերպությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ նախատեսում է նաև կազմակերպել ստուգայցեր  կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններ՝ միասին վերահսկելու օրենքի պահանջների կատարումը: Այս միջոցառումներն ուղեկցվում են հակածխախոտային օրենսդրական դաշտի և պետական քաղաքականության կատարելագործմանն ուղղված ծրագրերով, որոնք կնպաստեն առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը:

«Կանաչաստան»-ը մեծապես կարևորում է կամավորությունը՝ որպես քաղաքացիական ակտիվության կարևորագույն տարր՝ հասարակական զարգացման համար անհրաժեշտ տևական փոփոխության հասնելու նպատակով: Հանրությանը և հատկապես երիտասարդներին նախաձեռնողական քարոզարշավների մեջ ներգրավելով՝ «Կանաչաստան»-ը փորձում է բարձրացնել բնության պահպանությանը խոչընդոտող խնդիրների շուրջ հանրային իրազեկման մակարդակը:

Կազմակերպության ակտիվիստները քաղաքացիական տարր են ներդնում նաև զվարճալի միջոցառումների փիլիսոփայության մեջ: 2009 թվականից ի վեր «Կանաչաստան»-ը  կազմակերպում է Ձմեռային Փառատոն Հայաստան նախագիծը, որը միավորում է ամենատարբեր կազմակերպությունների և անհատների: Նախագծի նպատակն է ստեղծել տոնակատարությունների նոր ավանդույթներ, գունավորել ձմեռային օրերը, գիտակցել, որ կարելի է ուրախ տրամադրությամբ դիմավորել Ամանորը նույնիսկ առանց բնական եղևնու: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթ, որտեղ ներկայացվում են վերամշակման ենթակա նյութերից պատրաստված  տոնածառեր: Այս նախագիծը նպատակ ունի խթանել նաև Հայաստանում ձմեռային տուրիզմի զարգացումը:

Կանաչաստանը ողջունում է իր համախոհների և ընթերցողների ակտիվությունը, առաջարկությունները և հրավիրում քննարկման մոտ ապագայում նախատեսվող նախաձեռնությունների շուրջ` հեծանվային երթևեկության խթանում, նորարար քաղաքային մշակույթի ձևավորում, քաղաքում կամարների ձևավորում և ներկում, քաղաքային այգիների բարեկարգում և դրանց նշանակության վերաիմաստավորում: Ակտիվ հասարակության և հատկապես երիտասարդության ներգրավվածության միջոցով հնարավոր է հասնել ձեռքբերումների և կյանքի որակի բարելավման: Acai 60 caps


Stretch Mark Removal
How To Get Rid of Blackheads
Best Eye Cream
Stretch Mark Cream
Dark Circles Under Eyes
Suhagra